«Համացանցում տեսա մի կարծիք, մեր հայերանակիցներից մեկն ասում է՝ ահա, մանդատի համար էր այս ամենը։ Սիրելի հայրենակից, սիրելի հայրենակիցներ, մանդատը մեզ ի՞նչ է տալիս, ինձ ի/նչ է տալիս, իմ ընկրներին ի՞նչ է տալիս, բացի պայքարից, պրոբլեմներից, ճնշումներից»,-արձագանքելով մանդատները վերցնելու որոշմանը հաջորդած քննադատություններին՝ նշում է «Ուժե Հայաստան՞ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա շատ վիրավորական է համարում նման մոտեցումը։
«Մենք մեկ տարի այս բոլոր պրոբլեմների միջով անցնենք, ձեզ մոտ էդ վստահությունը չլինի՞, որ մտածված ենք անում։ Այդ մանդատի նշանակությունը մենակ պրոբլեմ է, մարդիկ թողնում են իրենց գործը, գործարարությունը, գալիս են, որ գնան, նստեն։ Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր։ Մի հարց, վաղը Հայաստանում փողոցում հարյուրավոր մարդիկ են, ո՞վ է սեղմելու կնոպկեն, որ էսի գնա»,-ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










