Փաշինյանը մեկնել է Ռուսաստան


Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Հուլիս 6 09:06 2026

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։

Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։