Արևմտյան երկրորդ շրջանի ռազմական դատարանը դատապարտել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործով 12 մեղադրյալի:
Խմբի ղեկավարներ Միխայիլ Բալաշովը և Եգոր Սավելևը դատապարտվել են 25 և 15 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում:
Մյուսները դատապարտվել են 6-15 տարվա ազատազրկման։ Այս մասին դատարանի դահլիճից հաղորդել է «Կոմերսանտի» թղթակիցը։










