Մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասխանում էր ՀԱՊԿ-ում ՀՀ պայմանագրային պարտավորություններին՝ այդ արձագանքը եղավ: Անմիջապես, առաջնախումբը իրավիճակին ծանոթանալու համար փաստահավաք առաքելությունը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ միանգամից ուղևորվեց դեպքի վայր, արեց օպերատիվ զեկույց ու առաջարկներ այն մասին, որ ՀԱՊԿ-ի դիտորդներին պետք է ուղարկել այնտեղ՝ իրավիճակը կայունացնելու համար:
Եղել էր նաև կառավարությունների հանդիպում , աշխատում էին արտգործնախարարները և պաշտպանության նախարարներն այդ ուղղությամբ երկար ու իրենք էին խմբագրում այն առաջարկությունները, որոնք ներկայացվեցին ՀԱՊԿ-ի քարտուղարության կողմից ու ի վերջո մենք կոնսենսուսի հասանք ամբողջ տեքստի վերաբերյալ, որը ներկայացվեց պետությունների ղեկավարների քննարկմանը, բայց տարբեր իրավիճակներում համաձայնեցված տեքստը հայկական կողմն առաջարկեց հետաձգել ու կենսենսուս չեղավ»,-ասաց Լավրովը Երևանում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով այն հարցին, թե 2022 թվականին Ադրբեջանը հարձակում գործեց ՀՀ- ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ թիրախավորվեց Ջերմուկ քաղաքը, այն պայմաններում ՌԴ-ն ինչո՞ւ չարձագանքեց և չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները և գործնականում համարժեք արձագանք չեղավ:
ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց. «Սա հենց այն դեպքերից է, երբ մենք՝ երկու երկրներս, ունենալով բազմաթիվ հարցերում փոխըմբռնում, միաժամանակ ունենք նաև հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները, և Ջերմուկի ուղղությամբ հարձակումը հենց այդպիսի հարց է: Անկյունաքարային է եղել այդ իրադարձությունը նաև հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում և ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում, 2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց ՀՀ-ին և Ադրբեջանին, հայաստանյան կողմն իր համաձայնությունը հայտնեց առաջարկություններին, իսկ ադրբեջանական կողմը չտվեց դիրքորոշում, իսկ սեպտեմբերի առաջին կեսին մենք տեսանք ադրբեջանական ԶՈՒ հարձակումը Ջերմուկի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականութան խախտումից հետո մեր դաշնակիցների հետագա գործողությունները գոհացուցիչ չէին»:
«Հոկտեմբերին տեղի ունեցավ հանդիպում Պրահայում: Վերահաստատվեց, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի հռչակագրի շրջանակներում: Ինչ վերաբերում է ԼՂ-ին, ՀՀ-ն չի վիճարկում Ղարաբաղի պատկանելությունը և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- նշեց նա: