9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. ով քանի մանդատ ունի


9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. ով քանի մանդատ ունի
Հուլիս 4 20:34 2026

9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն։ Այս մասին հայտնում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ 

 

«ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը, ըստ որի, 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն.

 

1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 64 պատգամավոր,

 

2. «Ուժեղ Հայաստան» դաշինք` 29 պատգամավոր,

 

3. «Հայաստան» դաշինք` 12 պատգամավոր»,- գրում է Հովակիմյանը։