Խուսափելու որևէ ճար ու հնարավորություն չունեն. Ղազարյանը՝ իմպիչմենտի գործընթացի և պատգամավորների հետ հանդիպումների մասին (Տեսանյութ)


Խուսափելու որևէ ճար ու հնարավորություն չունեն. Ղազարյանը՝ իմպիչմենտի գործընթացի և պատգամավորների հետ հանդիպումների մասին (Տեսանյութ)
Մայիս 21 12:19 2025

«Արթուն ենք» նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանը ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ այս հանդիպումները ժամանակի կորուստ են՝  հաշվի առնելով պատգամավորների վերաբերմունքը իմպիչմենտի գործընթացին և իրեն։  

«Հանդիպումները չափազանց կարևորում եմ»,-ասաց նա և տեղեկացրեց, որ վաղն էլ է նախատեսված հանդիպում, և իրենք հետևողական են այդ հարցում։

«Մենք ոչ թե մի նամակ ենք գրում և սպասում, թե այդ նամակին ով ինչ հայտարարություն կանի, այլ հետևողական զբաղվում ենք այդ գործերով։ Պատգամավորները պարտավոր են անհատապես քաղաքական մոտեցումներն արտահայտել իրենց պաշտոնական լիազորությունների կատարման նկատմամբ»,-ասաց նա։

Ղազարյանը նշեց, որ օրինական բոլոր հնարավորություններն օգտագործելու են պարզաբանումները, կարծքիները լսելու համար․«Խուսափելու որևէ ճար ու հնարավորություն չունեն։ Ժողովուրդն էլ տեսնելու է՝ հենց այնպես գործ չենք նախաձեռնել, որ մի օր նկարվենք ու թողենք գնանք։ Մեր տրամադրվածությունը չափազանց լուրջ է և ստանալու է ցանկալի արդյունք»։