Խուզարկություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանում, կան ձերբակալվածներ


Խուզարկություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանում, կան ձերբակալվածներ
Մայիս 20 10:56 2025

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են անցկացնում Երևանի քաղաքապետարանում։

«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձինք։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,– Irakanum.am–ին ասաց ՀՀ ՔԿ խոսնակը։