SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում գործող հիմնական դպրոցիցներից տուն գնալու ժամանակ Երևանի բնակիչ 9-ամյա աղջկան է մոտեցել անհայտ քաղաքացին, ներկայացել որպես նրա հոր ընկեր և ցանկություն հայտնել ուղեկցելու տուն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան չի հավատացել այդ տղամարդուն և ճանապարհը շարունակելով՝ հեռացել է։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ այդ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Երևանում անծանոթ տղամարդը դպրոցից վերադարձող 9-ամյա աղջկան ներկայացել որպես հոր ընկեր և ցանկություն հայտնել ուղեկցելու տուն

