Հրդեհ է բռնկվել կուտակված փայտանյութում, ժամանել է մարզի քրեական ոստիկանության վարչության պետը


Հրդեհ է բռնկվել կուտակված փայտանյութում, ժամանել է մարզի քրեական ոստիկանության վարչության պետը
Մայիս 19 22:08 2025

Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում հրդեհ է բռնկվել և այրվում է կուտակված չոր փայտանյութ։

«Դեպքի վայր են ժամանել Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում»,-հայտնում է shamshyan.com-ը։