Ակնկալում եմ սերտ համագործակցություն. Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի նորընտիր նախագահին


Ակնկալում եմ սերտ համագործակցություն. Փաշինյանը շնորհավորել է Ռումինիայի նորընտիր նախագահին
Մայիս 19 16:12 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Նիկուշոր Դանին՝ Ռումինիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ.

«Սրտանց շնորհավորում եմ Նիկուշոր Դանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ մեր ժողովուրդների միջև պատմական բարեկամության ամրապնդման նպատակով՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,-ասված է հաղորդագրության մեջ։