Ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում. Ալեն Սիմոնյան


Ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում. Ալեն Սիմոնյան
Մայիս 19 15:05 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց մրցակից չի տեսնում։

«Ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ բանտում չէ՝ արձագանքեց. «Կլինի։ Ես վստահ եմ, որ կլինի բանտում, որովհետև ես հավատում եմ մեր արդարադատությանը»։  

ԱԺ նախագահը խոստացավ՝ անպայման նայելու է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որ արձագանքի նրան։