ՔՊ-ն 2018-ին իշխանության է եկել փայլուն ապագայով, բայց իշխանությունից զրկվելու է խայտառակ անցյալով. Քոչարյան (Տեսանյութ)


ՔՊ-ն 2018-ին իշխանության է եկել փայլուն ապագայով, բայց իշխանությունից զրկվելու է խայտառակ անցյալով. Քոչարյան (Տեսանյութ)
Մայիս 19 14:14 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ընտրություների միջոցով հնարավոր է հաղթել այս իշխանություններին, ինչպես դա եղավ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների դեպքում։

«Մարդիկ ասում էին, թե ընտրություններով հնարավոր չի Նիկոլ Փաշինյանին հաղթել, Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, Սասունցի Դավիթն է։ Գյումրիում դա եղավ, հնարավոր է այս մոդելը լինի նաև այլ տեղում։ Հնարավոր է նույն մոդելն ունենալ համապետական ընտրությունների ժամանակ։ Այսօր դեռ կա Նիկոլ Փաշինյանը, կա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը 2018-ին իշխանության է եկել փայլուն ապագայով, բայց իշխանությունից զրկվելու է խայտառակ անցյալով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ այդ հարցում կասկած չունի։

Տեսանյութը՝ այստեղ։