Կիպրոսը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, Երևանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն։
«Հուսով եմ՝ այն, ինչ ստորագրվելու է պայմանագրում, նաև կյանքի կկոչվի»,- նշեց նա։
Անիտա Դիմիտրիուի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կօգնի նաև Հայաստանի անդամակցությանը Եվրոպական միությանը։
«Երբ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկիր ծաղկում ու զարգանում է»,- ընդգծեց պաշտոնյան։