Մինսկում այսօր տեղի ունեցավ «Միասնության գաղափարախոսությունը որպես Մեծ Հաղթանակի հիմք. Անցյալի փորձը և ներկայի հրամայականները» միջազգային միջկուսակցական համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 500 պատվիրակներ աշխարհի տարբեր անկյուններից:
Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը.
«Վաղ առավոտյան Հաղթանակի հուշարձանի մոտ համաժողովի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում նահատակված հերոսների:
Համաժողովի աշխատանքների ընթացքում քննարկվել են ժողովուրդների պատմական ճակատագրի միասնության նշանակության, հաղթանակի կերտման գործում
կրոնի և մշակույթի ունեցած դերակատարման, ժամանակակից աշխարհում նեոնացիստական գաղափարախոսության էսկալացիայի սպառնալիքներին ու հակազդեցության ուղղություններին վերաբերող թեմաներ:
Համաժողովի ավարտին մասնակիցներն ընդունել են համատեղ բանաձև` ուղղված միջազգային հանրությանը:
Այն հիմնված է ժողովուրդների ինքնիշխան իրավունքների հավասարության, միջազգային հարաբերություններում բազմաբևեռության և արդարության, պատմական հիշողության պահպանման և դրա վերաշարադրման անթույլատրելիության գաղափարների վրա»:




