Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի․ Պարտակում են կոռուպցիան․ Փաստաբան


Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի․ Պարտակում են կոռուպցիան․ Փաստաբան
Մայիս 3 16:44 2025

Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, այդ թվում՝ քաղաքական շահառուներ, այդ թվում՝ կոռոպցիոներների կողմից կոռուպցիան պարտակելու շահը։ Այս ամենը փաթեթավորվում է իրավական գործընթացի ներքո, ինչը հատուկ է «նիկոլիզմին»։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ակտիվիստ Արթուր Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում՝ հենց թաղապետի հետ, խմբով ծեծի են ենթարկել  հասարակական գործիչ Արթուր Չախոյանին, որը պարբերաբար բացահատում էր քաղաքային իշխանությունների կողմից հնարավոր կոռուպցիոն դրսևորումների մասին։ 

Արթուր Չախոյանը հիվանդանոցում է՝ ստացված վնասվածքների հետևանքով և դատաբժշկական փորձաքննության չի ենթարվել։ Փաստաբանը նշում է՝ Չախոյանը հոսպիտալացված է, չի կարող այցելել դատաբժիշկի, պետք է միջոցներ ձեռք առնեն՝ հիվանդանոցում փորձաքննության իրականացումն ապահովելու համար, ինչի վերաբերյալ միջնորդություն ներկայացվել է, բայց առ այս պահը վարույթն իրականացնող մարմնից պատասխան չի ստացվել։ Եփրիկյանը մտահոգություն է հայտնել, որ  դատաբժշկական փորձաքննությունը, առավել ևս՝ նման դեպքերում, պետք է հնարավորինս շուտ իրականացվի, մտավախություն կա, որ սպասում են՝ վերանան Արթուր Չախոյանի մոտ առկա վնասվածքները, ինչից հետո դատաբժշկական փորձաքննությունը կկրի ձևական բնույթ։ Այն, որ առ այս պահը Արթուր Չախոյանին չի տրվել տուժողի դատավարական կարգավիճակ, փաստաբանի դիտարկմամբ, վարույթն իրականացնող մարմնի բացթողումն է։  

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում