Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր. ՔՊ-ն ձեռնպահ քվեարկեց


Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերը ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր. ՔՊ-ն ձեռնպահ քվեարկեց
Մայիս 2 13:27 2025

Գյումրիի ավագանին հերթական նիստն է գումարել։ Նիստին մասնակցում է  նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, այդ թվում՝ Սարիկ Մինասյանը:

Նշենք, որ նախարոդ երկու նիստին՝ քաղաքապետի ընտրությանը և երդմնակալությանը ՔՊ-ն չէր մասնակցել:

Օրակարգում է քաղաքապետի տեղակալների և մշտական գործող հանձնաժողովների նախագահների ու տեղակալների ընտրության հարցերը: Նիստը վարում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Փոխքաղաքապետի երկու թեկնածուներն էլ Ավետիս Առաքելյանը, ով Ղուկասյանի փեսան է և Գագիկ Մանուկյանը՝ Ղուկասյանի մտերիմ ընկերն ընտրվեցին:

Ավետիս Առաքելյանն ընտրվեց որպես Գյումրու քաղաքապետի 1-ին տեղակալ: ՔՊ-ն, որ կողմ էր քվեարկել հանձնաժողովի նախագահների և տեղակալների թեկնածությանը, ձեռնպահ քվեարկեց փոխքաղաքապետերի թեկնածությանը: Առաքելյանը 17 կողմ ձայնով ընտրվեց:

Փեսայի ընտրվելուց հետո Ղուկասյանը հայտարարեց. «Նրանից ավելի շատ եմ պահանջելու, կապ չունի, որ իմ փեսան է»:

Գագիկ Մանուկյանն էլ ընտրվեց քաղաքապետի 2-րդ տեղակալը: ՔՊ-ն նրան ևս ձեռնպահ քվեարկեց: Նա ևս ընտրվեց 17 կողմ ձայնով: