Ողբերգական դեպք՝ Երևանում․ որդին պնդում է, որ մայրը մահացել է «Արմենիա» բուժկենտրոնի բժիշկների անուշադրության հետևանքով (Shamshyan)


Ողբերգական դեպք՝ Երևանում․ որդին պնդում է, որ մայրը մահացել է «Արմենիա» բուժկենտրոնի բժիշկների անուշադրության հետևանքով (Shamshyan)
Մայիս 2 12:43 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ստացվել է տեղեկություն, որ Լևոն Հ․-ն իրենց հայտնել է այն մասին, թե իր մայրը՝ Լուսիկ Բ․-ն, մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների անուշադրության հետևանքով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 187 հոդվածի 2-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: