Միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսուհետ փաստաբանական ծառայություններ կմատուցի։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Կիրակոսյանը նշել է, որ իրենց փաստաբանական գրասենյակը ծառայություններ կմատուցի մարդու իրավունքների, արբիտրաժային, բիզնես գործարքների և այլ ոլորտներում։