Քննչական կոմիտեից հայտնել են, որ երեկ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ
«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»,- հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։