Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը դատապարտել է Նոր նորքի թաղապետարանում հանրային գործիչ Արթուր Չախոյանի նկատմամբ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի («Հանրապետություն» կուսակցություն) և թաղապետարանի աշխատակիցների կողմից իրականացված բռնության դեպքն ու այս առնչությամբ գրել է․
«Մալաթիայի թաղապետն («Հանրապետություն» կուսակցությունից է-խմբ․) ասում է՝ եթե Ավինյանը իր համակուսակից Մասիվի թաղապետի հետ վարվի այնպես, ինչպես պետք է վարվի իրեն հարգող ցանկացած քաղաքապետ, ապա Արամ Զավենի բոլոր ենթակաները հրաժարական կտան։ Այսինքն՝ փոքրամասնության կոալիցիան կքանդվի։
Սա շանտաժ է՝ ամենաբարձր մակարդակի։
Այս իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են։ Այս քաղաքային իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը բոլոր հնարավոր ձևերով։
Նիկո´լ, Տիգրա´ն, ու՞ր եք: Խոսե´ք:
10-ով մեկին ծեծելը նորաձև՞ է ..․
Սելեկտիվ արդարադատությունն ու անպատժելիությունը նորաձև՞ են ..․»։