«Դու այս փորձությունը ևս կանցնես և կշենացնես քո երկիրը…». Սեյրան Օհանյանը մեջբերել է Նժդեհի խոսքերը


«Դու այս փորձությունը ևս կանցնես և կշենացնես քո երկիրը…». Սեյրան Օհանյանը մեջբերել է Նժդեհի խոսքերը
Մայիս 1 16:06 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերը․

«Ես ճանաչում եմ քեզ, երկաթե՛ ժողովուրդ, որին աստվածային կամքով, վկա է քո պատմությունը, տրված է առասպելական փյունիկի՝ իր աճյունից վերածնվելու կարողությունը։

Դու, քրտինքի հերո՛ս ժողովուրդ, որի ստեղծագործ ձեռքերը դժվարացան անդամալուծել անգամ լենկթեմուրները՝ մեծ ու փոքր… Դու այս փորձությունը ևս կանցնես և կվերաշինես ու կշենացնես քո երկիրը…

Ես ճանաչում եմ քեզ, չար բախտի հետ պայքարի մտած անընկճելի՛ ժողովուրդ, խորապես հավատում քո մեծ ու երջանիկ ապագային… և կարոտով ու երկյուղածությամբ ծունկի գալիս ու համբուրում քո՝ աշխատանքի մեջ կոշտացած ու սրբացած, քո հայրենաշեն ձեռքը։

Գարեգին Նժդեհ»։