Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Այս մասին նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ հղած ուղերձում.
«Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, ստեղծարարության և կայուն ապագայի կառուցման հնարավորություն։
Ուրախությամբ նշում եմ, որ գրանցված աշխատատեղերի թիվը մեր երկրում, նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ, աճել է 40,490-ով՝ հասնելով 782,100-ի, իսկ իրական կամ, որ նույնն է, գնաճով ճշգրտված աշխատավարձը, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, այս պահին առկա տվյալներով՝ աճել է 4.1 տոկոսով։ Այս ցուցանիշները մեր համատեղ աշխատանքի և պետական քաղաքականության հետևողականության արդյունքն են։
Շնորհակալ եմ յուրաքանչյուր աշխատողին՝ իր ամենօրյա ջանքի, նվիրումի և պատասխանատվության համար»,- նշել է նա: