Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց


Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց
Մայիս 1 09:28 2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար դիմել է ԲԴԽ-ին:

ԲԴԽ-ն երկու միջնորդություններն էլ բավարարել է, որից հետո Գաբրիելյանին կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել, ապա նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, որը, փաստորեն, բավարարվել է: