Ադրբեջանին հանձնվող՝ դեպի Վրաստան գնացող, Կիրանց գյուղում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է: Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը:
«Մոտավորապես այդքան է կառավարության նիստերի դահլիճի դռան և ճանապարհը կառուցող Գնել Սանոսյանի աթոռի հեռավորությունը»,- գրել է նա։

										









