Օրեր տևած որոնումներից հետո երեկ Ծափաթաղի բնակիչ երեքամյա Տիգրանին գտան մահացած։ Երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
Սվետլանա Լևոչկինան, որ մասնակցել է երեխայի որոնողական աշխատանքներին որպես կամավոր, զարմացած է։
«Մենք ամենուրեք փնտրեցինք։ Մենք սանրեցինք ամեն մի սանտիմետրը։ Հարյուրավոր մարդիկ այստեղ եկան ամբողջ Հայաստանից։ Բայց մենք չկարողացանք փրկել փոքրիկ Տիգրանին։ Եվ չեմ կարող նկարագրել մեղքի զգացումը. դա անտանելի է։
Յուրաքանչյուրը, որը մասնակցում էր որոնումներին թեկուզ մի ժամ, վերադառնում էր արդեն ուրիշ մրդ դարձած։ Երեխային այդ օրերին բոլորի համար դարձձել էր հարազատ։
Նույնիսկ այս շունը՝ օտար, լքված, գիտեր, ինչի ենք գնում, ուր ենք գնում, գալիս էր մեզ հետ՝ նայելով յուրաքանչյուր թուփ։ Չգիտեմ ինչ ասել։
Երեխային գտան։ Այն վայրում, որտեղ բոլորը բազմաթիվ անգամներ նայել էին։ Այդ թվում և ես։ Ոչ մի հետք այնտեղ չկար»,-մասնավորապես նշել է նա։










