Մայր Աթոռում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. Քննարկման առանցքում իշխանությունների հակաեկեղեցական արշավն է


Մայր Աթոռում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. Քննարկման առանցքում իշխանությունների հակաեկեղեցական արշավն է
Նոյեմբեր 4 19:12 2025

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը, հայտնում են Մայր Աթոռից։

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր գնահատանքը հայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայության համար և արդյունավոր ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին։

Ժողովի օրակարգում ընդգրկված են հայրենական կյանքի մարտահրավերներին, հակաեկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին ու նրանց իրավուքների պաշտպանությանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման, Եկեղեցու վարչական, կարգապահական խնդիրներին, ինչպես նաև Նվիրապետական Աթոռների ու թեմերի գործունեությանն առնչվող հարցեր։