Ծանրորդ Գարիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)


Ծանրորդ Գարիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
Նոյեմբեր 4 18:58 2025

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը (110 կգ) հռչակվել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների ծանրամարտի չեմպիոն։

Կարապետյանը գրավել է առաջին տեղը պոկում վարժությունում և երկրորդ տեղը հրում վարժությունում՝ զիջելով իր հայրենակից Պետրոս Պետրոսյանին։

Արդյունքում Գարիկ Կարապետյանը նվաճել է փոքր ոսկե, փոքր արծաթե և մեծ ոսկե մեդալներ։

Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում ավարտել է առանց արդյունքի, իսկ հրում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ։

1. Գարիկ Կարապետյան (Հայաստան) — 397 կգ (182+215)
2. Սերեյ Շարանկով (Բելառուս) — 393 կգ (179+214)
3. Սարամալ Տեբլոեւ (Ռուսաստան) — 388 կգ (178+210)