Ինչ հարցեր են քննարկվել ՔՊ վարչության նիստում. մանրամասներ


Ինչ հարցեր են քննարկվել ՔՊ վարչության նիստում. մանրամասներ
Մարտ 21 14:34 2023

Մարտի 21-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած վարչության նիստն ավարտվել է: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած մամուլի հաղորդագրությունից։

 
«Քննարկվել են Անի և Սիսիան համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմիններում ընտրությունների անցկացման կարգի վերաբերյալ հարցեր։
 
Ընդունվել է Կուսակցության անդամավճարների հավաքագրման նոր կարգը։
 
Անդրադարձ է կատարվել ընթացիկ քաղաքական այլ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։