Ինչու «սկզբունքային» Սամվել Կարապետյանը որոշեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը


Ինչու «սկզբունքային»  Սամվել Կարապետյանը որոշեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը
Հուլիս 2 00:24 2022

«Վարչապետ Փաշինյանն ու ներկայիս կառավարությունն այլևս ի վիճակի չեն հայ հասարակության էներգիան դնել կառուցողական հունի մեջ, համախմբել ժողովրդին և անցնել մեր առջև կանգնած լուրջ խնդիրների լուծմանը»: Սա «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունից մի հատված էր, որը  վերջինս արել էր 2020 թվականի վերջին։ Բացի այդ Կարապետյան Սամվելը գտնում էր, որ միակ լուծումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է լինի։

Այս սկզբունքային հայտարարությունից երկու տարի անց Կարապետյանը ջերմ հանդիպում է ունենում նույն այն անձի հետ, որի հրաժարականն էր պահանջում։ 

Մասնավորապես կառավարության տարածած հաղորդագրության համաձայն Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Կառավարությունից հայտնել են, որ զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, ներդրումային ծրագրերին և այլն։

 

Գործադիրից չեն հստակեցրել այնուամենայնիվ Կարապետյան- Փաշինյան հանդիպման ընթացքում անդրադարձ եղել է ռուսաստանաբնակ հայ օլիգարխի՝ ավելի վաղ արած հայտարարություններին։ Ակնայտ է, որ ոչ։

Մեր երկրում բացառապես Ռուսաստանի և իր սեփական շահերը առաջ մղող Կարապետյանը անսզկունքայնության դասական օրինակներից է։ Առհասարակ հայ հանրությունը անսկզբունքային գործարարների, քաղաքական ու հասարակական գործիչների պակաս չի ունեցել։ Բայց, եթե ինչ-որ տեղ մանր տրամաչափի չինովնիկների ու բիզնեսմենների մոտ այն կարող է «նորմալ» համարվել, հաշվի առնելով, որ նմանները սովոր են տերեր փոխել ու «կռիշներ» գտնել, խոշոր գործարարների դեպքում այն ոչ միայն տարօրինակ է, այլև՝ անթույլատրելի։

Հետևաբար, ինչը կարող էր պատճառ դառնալ Սամվել Կարապետյանի դիրքոշման կտրուկ փոփոխության համար։ Ինչու՞ երկու տարի անց Հայաստանում  «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը որոշեց սեղմել նույն այն անձի ձեռքը, որին հանրության մեծ մասը չի ընդունում և մեղադրանքներ է հնչեցնում։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հանրությունը ակնկալում է Փաշինյանը ձեռքը սեղմած և լայն ժպտող օլիգարխից։