«Արմավիր» ՔԿՀ-ում «Պռոշյանցի Մուլտո» մականվամբ Տիգրան Հովհաննիսյանն ինքնшսպшնությшն փորձ է արել


«Արմավիր» ՔԿՀ-ում «Պռոշյանցի Մուլտո» մականվամբ Տիգրան Հովհաննիսյանն ինքնшսպшնությшն փորձ է արել
Հունիս 22 18:42 2022

Օրեր առաջ  հանրությանը հայտնի «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանը իր անվամբ բացված  «Հանրային ձայն»-ի ֆեյսբուքյան եթերում հայտնել էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության փորձ է կատարել «Պռոշյանցի Մուլտո» մականվամբ Տիգրան Հովհաննիսյանը: Այս մասին գրում է shamshyan.com-ը։

 

Պարզվել է, որ Վ. Ղուկասյանի հայտնած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Հունիսի 9-ին՝ ժամը 00:30 –ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ժամանակ նկատել են, որ պատժախցային մասնաշենքում կարանտինաին պայմաններում պահվող և հացադուլի մեջ գտնվող թիվ 5 խցի կալանավորված անձ Տիգրան Հովհաննիսյանը իրեն պատկանող սավանը կապել է պատուհանի ճաղավանդակից և փորձում է իրեն վնասել:

 

 

 

Բանտի աշխատակիցները արագ բացել են խցի դուռն ու պարզել, որ Տ. Հովհաննիսյանը կախվելու միջոցով փորձում էր ինքնասպան լինել և իրենք կարողացել են կանխել այն: Դեպքի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Հովհաննիսյանը ավելի շատ հայտնի է  «Պռոշյանցի Մուլտո» մականվամբ, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 119 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: