Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգել են


Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգել են
Սեպտեմբեր 22 18:59 2026

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի խափանման միջոց կալանքը դատարանը երկարացրեց ևս 3 ամսով։

Թևանյանին մեղադրանք էին առաջադրել «Պետական դավաճանության» և «պետական գաղտնիքի հրապարակման» համար։

Ըստ մեղադրանքի՝ ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը 2024 թվականին Ազգային ժողովի փակ նիստից գաղտնի տեղեկություններ է փոխանցել ռուսական մի կենտրոնի՝ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի միջոցով։ Նախնական շրջանում առկա լրտեսության և օտարերկրյա հատուկ ծառայության կողմից հավաքագրման դրվագները հետագայում հանվել կամ փոխարինվել են պետական գաղտնիքի հրապարակման հոդվածով, իսկ պաշտպանական կողմը մեղադրանքը որակում է անհիմն։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխվել է․ սահմանվել է տնային կալանք՝ այլ անձանց հետ շփման արգելքով: