«Սրանք այն կարմիր գծերն են, որոնց հատումն անընդունելի է հայի համար»․ Ի․ Սաղաթելյան


«Սրանք այն կարմիր գծերն են, որոնց հատումն անընդունելի է հայի համար»․ Ի․ Սաղաթելյան
Մայիս 29 16:19 2022

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի գրառումը․ «Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում
- Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
- Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
- Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
- Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
- Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
- Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
- Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:
Կոչ եմ անում բոլորին սոցիալական ցանցերում կիսվել այս սկզբունքներով և բարձրաձայն ասել, որ մենք ԿՈՂՄ ԵՆՔ այս օրակարգին։ Սրանք այն կարմիր գծերն են, որոնց հատումն անընդունելի է ՀԱՅԻ համար։
​​Կիսվի՛ր այս գրառմամբ, քո սոցիալական էջում։ Վերահաստատի՛ր քո դիրքորոշումը»։