Դպրոցների տնօրենները պարտադրում են ծնողներին պատրաստվել «գունագեղ տոնակատարության»


Դպրոցների տնօրենները պարտադրում են ծնողներին պատրաստվել «գունագեղ տոնակատարության»
Սեպտեմբեր 16 20:17 2021

Երեւանի դպրոցներում ծնողներին պարտադրում են պատրաստվել «գունագեղ տոնակատարության»։ Մասնավորապես, «Փաստինֆո»-ն տարբեր դպրոցներից ահազանգեր է ստացել, որ աշակերտներին պարտադրում են ձեռք բերել պետական դրոշի գույներով շապիկներ, բացի այդ՝ ձեռք բերել գազով լիցքավորված փուչիկներ՝ դպրոցներում նախատեսված միջոցառումների համար։ Մի շարք ծնողների շրջանում սա դժգոհություն է առաջացրել՝ բողոքելով նման տոնակատարության եւ ծնողների վրա դրված լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների համար։

«Ծնողները մտահոգություն ունեն, որ հնարավոր է նաեւ պարտադրեն դպրոցներում նախատեսված միջոցառումներից հետո մասնակցել Հանրապետության հրապարակում կառավարության կազմակերպած «գունագեղ» տոնակատարությանը։

 
 

Նկատենք, որ կառավարության կողմից՝ «գունագեղ» տոնակատարություն կազմակերպելու մասին հայտարարությունը քննադատությունների տեղիք է տվել։ Միջոցառման դեմ են նաև պատերազմում զոհված, անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, սակայն նույնիսկ այդ պայմաններում չի բացառվում, որ իշխանությունները ստիպողաբար, վարչական ռեսուրսի կիրառմամբ՝ Հանրապետության Հրապարակում ապահովեն ներկայություն՝ հանրության կողմից քննադատության արժանացած միջոցառմանը»,- գրում է կայքը։



loading...