Իրականում Հայաստանում այսօր կա երեք տեսակի ճգնաժամ. Ռոբերտ Քոչարյան


Իրականում Հայաստանում այսօր կա երեք տեսակի ճգնաժամ. Ռոբերտ Քոչարյան
Հունիս 10 22:52 2021

 

Մենք այն թիմն ենք, որն ի վիճակի է և՛ խոշոր ներդրումնային ծրագրեր իրականացրել Հայաստանում, և՛ որի նկատմամբ վստահություն է լինելու խոշոր ներդրողների կողմից, և սա այն ուժն է, որն ունի վարչական կառավարման հմտություն»,- Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Իրականում Հայաստանում այսօր կա երեք տեսակի ճգնաժամ՝ անվտանգության, տնտեսության և կառավարման։ Վերջինն ամենաարագ լուծվողն է, բայց այս իշխանությունների համար ամենաչլուծվող հարցն է, որովհետև չգիտեն՝ ինչ է կառավարումը , գլուխ չեն հանում դրանից։ Մենք ունենք այդ փորձը, այդ գիտելիքները»,- ասաց նախագահ Քոչարյանը։
Նա հիշեցրեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվել իր նախագահության տարիներին համայնքում։ «Այս իշխանությունները շատ են սիրում խոսել իրենց կատարած ասֆալտապատման աշխատանքներից, բայց դրանց ծավալները դեռ շատ հեռու են մեր կատարած աշխատանքների ծավալներից», - ավելացրեց Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին, նա նշեց, որ նրանց ավանդույթների և մշակույթի մասին պետք է ավելի շատ իմանալ․ «Մենք մի երկրում ենք ապրում, ձեր որդիները մասնակցում են պատերազմներին, մենք պետք է ուրիշ աչքով նայենք Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Նրանց պետք է հնարավորություն տանք ներկայացնել իրենց կրոնը, մշակույթը․ պետք է նրանց ավելի լավ ճանաչենք։ Կքննարկենք այս հարցը և կփորձենք դպրոցական ծրագրերում որոշ ճշգրտումներ մտցնել»։
 

Մանրամասն՝ տեսանյութում։  



loading...