«Հրապարակ»․ Բոլոր ուժերը, որոնք Նիկոլին դեմ են, կարող են մեզնից ակնկալել աջակցություն․ Արա Սաղաթելյան


«Հրապարակ»․ Բոլոր ուժերը, որոնք Նիկոլին դեմ են, կարող են մեզնից ակնկալել աջակցություն․ Արա Սաղաթելյան
Մայիս 7 11:55 2021

Հարցրինք՝ ի՞նչ կարծիք ունի ձևավորված դաշինքների վերաբերյալ՝ ՀՀԿ-«Հայրենիք», Քոչարյան-ՀՅԴ և այլն, ինչպիսի՞ ընտրապայքար է կանխատեսում։ «Հստակ տեղեկություն բոլոր դաշինքների մասին դեռ չկա, կա տրամադրվածությունների մասին տեղեկություն։ Որքան տեղյակ եմ, բոլորն էլ ասում են, որ երբ կհայտարարվեն ընտրություններ, և մենք կհամոզվենք, որ երկիրը ղեկավարող իդիոտը մեզ հերթական անգամ չի խաբում, այդ ժամանակ կհայտարարենք մեր քաղաքական կոնֆիգուրացիաների մասին։ Ես այդպես եմ հասկանում իրականությունը՝ դատելով Ձեր կողմից հիշատակված տարբեր քաղաքական ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների ելույթներից։

Ես կարծում եմ, որ որևէ պարագայում, եթե լինեն ընտրություններ, չարժե հակասություններ փնտրել ընդդիմադիր դաշտի ներսում։ Ամեն ինչ շատ պարզ է, կարող են լինել տարբեր կոնֆիգուրացիաներ, դրանք կարող են ունենալ մարտավարական և տեխնիկական բնույթ, իսկ գաղափարը մեկն է՝ ազատել երկիրն այս պատուհաս, ոչ կոմպետենտ դավաճաններից։ Կա իշխանություն, որը տապալել, քանդել է մեր երկիրը, նվաստացրել է մեր ազգային ինքնությունը՝ որպես ազգ, որը սպանել է 5 հազար հոգի, որն անտուն ու անհույս թողել է տասնյակ հազարավոր մարդկանց, և կա ընդդիմություն, որը պատրաստ է ցանկացած քաղաքակիրթ ճանապարհով, այս պարագայում հնարավոր է և ընտրությունների միջոցով, ազատել այս ազգը այս տականքներից»,- պատասխանեց Սաղաթելյանը։ 

Միքայել Մինասյանն իր հրապարակման մեջ նշել էր ընտրություններին չմասնակցելու պատճառները, Սաղաթելյանին հարցրինք՝ իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերից որևէ մեկին աջակցելո՞ւ են։ «Բոլորը, ովքեր Նիկոլին դեմ են, կարող են ակնկալել մեզնից տարբեր տեսակի օգնություն և աջակցություն։ Մենք արտահայտելու ենք մեր դիրքորոշումն ընդդեմ այս տականքների, մենք բացատրելու ենք հասարակության բոլոր հնարավոր շերտերին՝ բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառելով, որ սուբյեկտայնություն և ներքին լեգիտիմություն չունեցող կապիկը չպետք է ղեկավարի այս երկիրը»,- պատասխանեց Սաղաթելյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



loading...