Հայաստանում իրականացվող միջոցառումների շնորհիվ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը նվազում է։ Եթե աշխատանքը լինի շարունակական, երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել այս թիվը մինչեւ օրական 30-40։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։
«Երբ մենք խոսում էինք, հունիսի 23-ին, մենք ունեինք թվերի տատանում` 500-700-ի սահմաններում: Եվ, փաստորեն, միջոցառումները, որոնք իրականացվում են, թույլ չտվեցին, որ թիվը հասնի 900-ի կամ 1000-ի, այլ ընդհակառակը, այս օրերին մենք տեսնում ենք թվերի տատանում 350-550-ի սահմաններում: Իհարկե, մեր նպատակը պետք է լինի շարունակել միջոցառումները ինչպես բացօթյա տարածքներում, այնպես էլ գործող կազմակերպությունների ու հաստատությունների ներսում: Այդ պարագայում, եթե աշխատանքը լինի շարունակական, մենք երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել թիվը մինչեւ 30-40` օրական: Մենք պետք է միջոցառումնեը շարունակենք այնքան ժամանակ, մինչեւ կլինի պատվաստանյութը եւ կսկսվի բնակչության կանխարգելիչ պատվաստումը», - լրատվականի հետ զրույցում նշել է մասնագետը:
Պատասխանելով լրատվամիջոցի հարցին, թե հնարավո՞ր է, որ գրանցվող նոր դեպքերի թիվը երկրում նորից սկսի աճել, Բաբլոյանը նշեց, որ նման բան կարող է տեղի ունենալ՝ երկու պատճառով։
«Մեկը, եթե թուլացնենք կանխարգելիչ միջոցառումները, ապա անմիջապես տեղի կունենա բարձրացում, ինչը շատ բացասական կարող է անդրադառնալ ապագայի գործընթացի վրա: Եվ երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ թեստավորման նոր լաբորատորիաների ստեղծումով օրական թեստավորումների թիվը հասցնենք 3000-4000-ի: Այդ պարագայում, իհարկե, մենք ավելի շատ կարող ենք հայտնաբերել, բայց դա չի ունենա իր բացասական նշանակությունը, ընդհակառակը, կտա հնարավորություն ավելի հստակեցնելու վարակվածների թիվը ե ավելի հեշտ կառավարելու հայտնաբերված դեպքերը», - ասել է նա։
Անդրադառնալով երկրում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին, Արա Բաբլոյանը նշեց, որ դրանք, իր կարծիքով, անհրաժեշտ են եւ չի կարելի հույսը դնել միայն բնակչության գիտակցության վրա։
«Մենք տարբեր զարգացած երկրների փորձով տեսանք, որ դա չի տալիս ցանկալի արդյունք, եւ այդ երկրները նույնպես որոշում ընդունեցին որոշակի սահմանափակումներ մտցնելու մասին: Պահպանելով այն մոտեցումը, որ հանրային առողջապահական խնդիրները եւ տնտեսության զարգացումը խիստ փոխկապակցված են եւ չես կարող ունենալ զարգացող երկիր` առանց առողջ բնակչության, ես կառաջարկեի ծանոթանալ հետեւյալ նյութին, որտեղ շատ հարցերի պատասխաններ կան` ինչպես սովորական ընթերցողների, այնպես էլ բժիշկ-մասնագետների համար: Սա ԱՄՆ Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Էնթոնի Ֆաուչիի հարցազրույցն է` «Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի կես տարին» վերնագրով», - նշել է Բաբլոյանը:
Կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչև օրական 30-40. Արա Բաբլոյան


Լրահոս
Դուք նույնիսկ չարձագանքեցիք, երբ Արցախի նախագահը հայտարարեց, որ ՀՀ ԱԱԾ «էլիտար» ստորաբաժանումը փախել է մարտադաշտից. Աբրահամյան
17
Հունվար,
2021 01:01
«Հենակետ» վերլուծական ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Բանավոր փոխըմբռնմ ...
Հիշու՞մ եք, որ էս գյադեն ամերիկացիքին տարավ Շուշի, ու սենց բան գրեց, իսկ հիշու՞մ եք, որ էս նույն գյադեն արոյի օգնականն ա
17
Հունվար,
2021 00:52
Հիշու՞մ եք, որ էս գյադեն ամերիկացիքին տարավ Շուշի, ու սենց բան գրեց։ Իսկ հիշու՞մ եք, որ էս նույն գյ ...
Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը
17
Հունվար,
2021 00:44
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության փոխնախարար է նշանակել Սուրեն Սահակյանին: Ներկայացնում ենք ...
Վախճանվել է Կանադայի թեմական նախկին առաջնորդ Մեղրիկ Բարիքյանը
17
Հունվար,
2021 00:34
Այսօր վաղ առավոտյան 53 տարեկանում Իրանում վախճանվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության ...
Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական հայց է ներկայացրել ՄԻԵԴ
17
Հունվար,
2021 00:25
2021 թվականի հունվարի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել միջպետական դատական ...
«Մաֆիայի ժամ Զինվորի տանը». ԵՊԲՀ ռեկտորը լուսանկարներ է հրապարակել
17
Հունվար,
2021 00:20
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել «Զինվորի տուն» վերականգնող ...
Ունեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին. Նաիրի Հոխիկյան
17
Հունվար,
2021 00:12
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր նամակ եմ ս ...
Փաստորեն էս «պլանքաշ երիցուկի մեղրը», որ նոյեմբերի 11-ից հետո նաև Տեռմինատորն ա, ԱԱԾ գործակալ ա եղել, իսկ դրանից առաջ թուրքի գործակալ ա եղել
17
Հունվար,
2021 00:03
Փաստորեն էս «պլանքաշ երիցուկի մեղրը», որ նոյեմբերի 11-ից հետո նաև Տեռմինատորն ա, ԱԱԾ գործակալ ա եղել ...
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և Արարատ Միրզոյանի՝ գաղտնի գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվության վերաբերյալ
16
Հունվար,
2021 23:57
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյա ...
Բայդենի երդմնակալությանն ընդառաջ ԱՄՆ բոլոր նահանգներում բարձրացվել է զգոնությունը, ակտիվացվում են Ազգային գվարդիայի զորքերը
16
Հունվար,
2021 23:46
ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում և Կոլումբիայի շրջանում նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարո ...