«Հայտնի շրջանակի «լրատվամիջոցներով» հերթական հարձակումն է իմ դեմ»․ Արման Բաբաջանյան


«Հայտնի շրջանակի «լրատվամիջոցներով» հերթական հարձակումն է իմ դեմ»․ Արման Բաբաջանյան
Հուլիս 4 14:50 2020

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորին քաջ հայտնի շրջանակի «լրատվամիջոցներով» հերթական հարձակումն է նախաձեռնվել իմ դեմ:

Առանց մանրամասների մեջ խորամուխ լինելու միայն հայտնեմ, որ 2004թվականին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոսի ձեռամբ ձեռնադրվել եմ սարկավագ և ընտրվել եմ Գլենդելի Սբ. Գևորգ եկեղեցու ատենապետ:

Իմ դեմ Հայաստանում հարուցված քրեական գործում առաջադրված մեղադրանքները հիմք ընդունելով սրբազան հայրը հետ կանչեց իր ձեռնադրությունը:

Կոնկրետ վերոնշյալ մեղադրանքով, որը հիշատակվում է սրբազան հոր նամակում ես արդարացվել եմ հենց առաջին ատյանի դատարանում:

Հասկանում եմ շատերի մտատանջանքները, ամենավերջին բառապաշարով, անվանարկելով հավասարկշռությունից և հունից հանելու ձեր այս գործելաոճը:

Չի ստացվելու: Շարունակելու եմ անվարան իմ ճանապարհը, իմ ուղին ավելի մեծ հաստատակամությամբ և նվիրումով:

Եկեղեցու հետ մշտապես և այսօր շարունակում եմ գտնվել սերտ կապերի մեջ: Վերջերս եմ հանդիպել վեհափառի և այլ սրբազանների հետ:

Մշտապես քննարկում ենք պետության և եկեղեցու առջև ծառացած հիմնախնդիրները: Հայ Եկեղեցին ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի՝ 12 տարեկանից դեռ ԽՍՀՄ տարիներին, եղել եմ Հայ եկեղեցու երիտասարդական միության անդամ, նույն միության «Հայորդի» պարբերականի խմբագիր:

Ուսանել եմ Վենետիկի Սբ. Ղազար հոգևոր ակադեմիայում, Գևորգյան և վազգենյան դպրանոցներում:

Ի դեպ, 3,5 տարվա իմ բանտարկության պատճառ դարձած քրեական գործի մասին մոտ ապագայում հիմնավոր խոսելու և ապացույցներ ներկայացնելու առիթ կունենամ:

Հոգեկան առողջություն բոլորիդ»:



loading...