Հայաստան ժամանողները ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր. ԱԱՏՄ


Հայաստան ժամանողները ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր. ԱԱՏՄ
Մայիս 23 12:23 2020

Պարետի որոշման համաձայն` ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորներն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստանում են անհատական պաշտպանության միջոցներ` նոր դիմակներ և ձեռնոցներ։  Տեսչական մարմնի մասնագիտական թիմերը դիմավորում են երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի` ջերմաչափելով և կասկածելի ախտանշանների արտաքին զննում իրականացնելով։ 

Ներկայում ՀՀ ժամանող ամեն ոք ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական կետերում, ստորագրում է այն ու պարտավոր է պահպանել դրանով սահմանված կանոնները։ 

 



loading...