էսքան դիակապտող որտեղի՞ց էս երկրում․ Նաիրա Զոհրաբյան


էսքան դիակապտող որտեղի՞ց էս երկրում․ Նաիրա Զոհրաբյան
Հունվար 18 18:18 2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հրայր Թովմասյանը իմ հերոսը չէ: Բայց ես մարդկայնորեն հասկանում եմ իր վիշտը, երբ արտասվում է իր մահացած ընկերոջ տան մոտ:

Ու հրաժարվում եմ ընկալել էն երկոտանի անասուններին, ովքեր ծաղրում են մարդու վիշտն ու ընտրում, թե ո՞վ է լինելու հաջորդ զոհը:

Լավ, էս մեր երկրում որտեղի՞ց էսքան նեկրոֆիլ, որ Գեորգի Կուտոյանի դիակը դեռ տաք, արդեն որոշեցին` ո՞վ է կրակել, ինչի՞ համար ու Clock զենքը դեռ քանի մարդու քունքին արժի դատարկել:

Տեսնես ոստիկանության համակարգի պագոնով ոստիկանը, ով լատինատառով թույն էր ժայթքել ու որոշել էր, թե «ճշտով» հաջորդը ում պիտի խփվի, երեխա ունի՞: Ուզում եմ հուսալ, որ չունի:
Որովհետև նման հայր ունենալը, ով շարքային, պաշլյակ դիակապտող է, ով անգամ դիակից իր չստացված կյանքի վրեժն է լուծում, նման երկոտանիները չպիտի երեխա ու սերունդ փչացնեն:

Էս օրերին ամերիկացի մի հոգեբանի աշխատությունն եմ կարդում`«չսիրված» լինելու բարդույթի մասին, ինչը մղում է նման բարդույթով տառապողներին հայհոյել, վայրահաչել ու պղծել հնարավոր ամեն ինչ:

Լավ, էս փոքր երկրում էսքան չսիրված, չկայացած մարդ, էսքան դիակապտող ո՞նց հայտնվեց ու H1N1 վիրուսի նման տարածվեց: Դիակապտողների հաջորդ ռաունդը կաննիբալիզմն է լինելու:

Հավատացեք ու հանկարծ չզարմանաք»:

 



loading...