Ինչ ունեցվածք ունի կաշառքի մեջ մեղադրվող հեղափոխական փոխնախարարը


Ինչ ունեցվածք ունի կաշառքի մեջ մեղադրվող հեղափոխական փոխնախարարը
Դեկտեմբեր 5 23:21 2019

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտ հերցերի փոխնախարար, կոռուպցիոայի մեծ մեղադրվող Գեւորգ Լոռեցյանը ֆինանսական մեծ կարողություն չունի: Այս մասին ArmDay.am-ը տեղեկանում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից:

Փաստաթղթի համաձայն՝ Լոռեցյանը պաշտոնը ստանձնելիս ունեցել է բնակարան, MERCEDES-BENZ C 180 մակնիշի ավտոմեքենա, մեկ մլն դրամ եւ երեք մլն դրամ աշխատավարձից ստացվող եկամուտ: Իսկ ահա տարեկան հայտարարագրում անշարժ եւ շարժականա գույքի փոփոխություն չի եղել: Սակայան, ավելացել է փոխնախարարի դրամական միջոցները: Նրա եկամուտները երեք մլն-ից դարձել է 5,6 մլն դրամ:

Հիշեցնենք, որ ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) փոխանցում են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, իր վարորդն ու ֆուտբոլային ակումբերից մեկի սեփականատերն այս պահին ձերբակալված են: Փոխնախարարը կասկածվում է կաշառք ստանալու մեջ: Երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, Արայիկ Հարությունյանի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ՝ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:



loading...