Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբեր 17 23:13 2019

Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ստուգման են ենթարկել Վանաձորի բնակիչ 60-ամյա մի տղամարդու վարած «Կամազը», որը բեռնված էր 2․7 խմ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Միջոցառումները շարունակվում են։