Երևանյան լճի մակերեսին կան բազմաթիվ սատկած կենդանիներ՝ ձկներ, ջրլող թռչուններ․ ահազանգ


Երևանյան լճի մակերեսին կան բազմաթիվ սատկած կենդանիներ՝ ձկներ, ջրլող թռչուններ․ ահազանգ
Օգոստոս 4 21:12 2026

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանն ահազանգում է․

«Երևանյան լճի էկոլոգիական վիճակը գնալով վատթարանում է։ Սկսենք նրանից, որ լճի ջուրն ամբողջովին «ծաղկած է» միաբջիջ ջրիմուռներով, առափնյա շրջանում առկա են կենցաղային աղբի մեծ կուտակումներ։ Առանձին հատվածներում, որտեղ կոյուղաջրեր են լիճ թափվում (հատկապես ամերիկյան դեսպանատան մերձակայքում), լճի առափնյա մակերեսը ամբողջովին պատված է բորբոսած աղբով ու գարշհոտությամբ (առանց շունչդ պահելու չես կարողանում քայլել ափով)։ Լճի մակերեսին կան բազմաթիվ սատկած կենդանիներ՝ ձկներ, ջրլող թռչուններ (հայկական որորներ)։ Որոշ դեպքերում էլ որորները անհասկանալի կերպով սկսել են սատկել (այսօր լճից երկու խեղդվող որոր եմ հանել, որոնք չէին կարողանում լողալ)։ Գուցե՞ հիվանդ են կամ թունավորված ինչ-որ բանից։

Մի խոսքով լիճը կարիք ունի մեր օգնության»։

Լուսանկարները՝ Սամվել Պիպոյանի էջից։