ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվել է:
Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվել է։
Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով:
Հունիսի 5-ին ՔԿ-ն հայտնել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում կայացնելու մասին։










