Հրապարակախոս, մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը գրում է. ««Հայփոստի» տնօրենը կոռուպցիայի, կլիենտիզմի, նեպոտիզմի անմռունչ թշնամի, արդարամիտ ու անդրդում պետականամետ Հայկ Կոնջորյանի կինն է: Բայց Կոնջորյանը անհաշտ է միայն նախկինների դեմ պայքարում, նույն սկզբունքները իրեն, իր ընտանիքին ու իր թիմին չեն վերաբերվում:
Կոնջորյանի կինը նշանակվել է 24թ նոյեմբերին: Ստանում է 3.6մլն աշխատավարձ` ամիսը: Հայաստանում միջին աշխատավարձը 300.000 դրամ է, այսինքն միջինից 10x շատ:
«Հայփոստը» պետական է, աշխատում էր վնասով, ունի 400 մլն վարկ, նախորդ տարի – 300 մլն քիչ է եկամուտ ստացել
Պատկերացրիք չէ, 400 մլն վարկ ունի, 300 մլն քիչ է ստացել նախորդ տարվա համեմատ, վնասով է աշխատում, բայց Կոնջորյանի կինը այդ ֆոնին 10.000 դոլար աշխատավարձ է ստանում հերոս հարկատուների բյուջեից: Փաշինյանն էլ դե օրհնել է սույն նշանակումը, քանի որ Հայաստանն իմ օջախն է, պետբյուջեն` օջախիս փողը:
Պատկերացրեք մասնավոր ընկերություն, որի կառավարիչը 6 անգամ ավելացնի վարկերը, 300 մլն մինուս գնա, վնասով աշխատի, բայց տնօրենը 10.000$ աշխատավարձ ստանա: Չեք կարող, քանի որ այդպիսի երազանքի աշխատանք մենակ օջախաստանում ա լինում եւ միայն պետական պաշտոնյաների ու նրանց կանանց համար»:










