Տրամադրությունը տեղում է, վճռականությունը՝ տեղում. Վարդևանյան


Տրամադրությունը տեղում է, վճռականությունը՝ տեղում. Վարդևանյան
Օգոստոս 2 11:49 2026

«Ես թիմի ցանկացած որոշում հարևգելու եմ, իմ թիմի անձնական սուբյեկտիվ մոտեցումները ստորադասելու եմ»,- ԱԺ-ում ասաց

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը

Նա հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» պահպանվում են վճռականությունն ու ծրագրերն իրականացնելու պատրաստակամությունը:

«Տրամադրությունը տեղում է, վճռականությունը՝ տեղում, մեր ծրագրերն իրականացնելու վճռականությունը՝ նույնպես։ Կարծում եմ՝ առաջիկայում մեր ուժը հասարակությանը հայտարարություն կներկայացնի նաև այս հարցով»,- ասաց նա:

Նա նշեց, որ կուսակցությունը դեռ չի հայտնել իր դիրքորոշումը մշտական հանձնաժողովների կոնկրետ ընտրության վերաբերյալ, այդ թվում՝ ելնելով նրանից, որ դրանից կախված կարող է փոխվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարտավարությունը։

Վարդևանյանի խոսքով՝ միայն Ազգային ժողովում ներկայությունը բավարար չէ նպատակներին հասնելու համար.

«Իհարկե, միայն այս շենքը բավական չէ։ Ակնհայտ է, որ անհրաժեշտ է միաժամանակ իրականացնել տարբեր մոտեցումներ, այնպես, ինչպես հայտարարել էր մեր ուժը»,-ասաց վարդևանյանը՝ հավելելով, որ խորհրդարանը պետք է օգտագործի իր հնարավորությունները քաղաքացիների խնդիրները լուծելու համար: