Ավտոճանապարհներին խիտ մառախուղ է


Ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
Նոյեմբեր 17 21:17 2026

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։

Տեղեկությունը հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

Նշվում է նաև, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։