«Մեր մյուս գործընկերներից մեկը դիմում է դեղի համար, ասում են՝ հո «Դիլիջան Ռեզորթ» չես եկել»․ Նարեկ Կարապետյան


«Մեր մյուս գործընկերներից մեկը դիմում է դեղի համար, ասում են՝ հո «Դիլիջան Ռեզորթ» չես եկել»․ Նարեկ Կարապետյան
Նոյեմբեր 17 18:54 2026

««Նուբարաշեն» ՔԿՀ-ն այն տեղը չէ, որտեղ հայերը պետք է մնան»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Մեր մյուս գործընկերներից մեկը, ում կալանավորել էին, էլի քաղբանտարկյալ, առողջական վատ խնդրի ժամանակ դիմում է դեղի համար, ասում են՝ հո «Դիլիջան Ռեզորթ» չես եկել, դիմացի՛ր․․․ Այսպիսի վերաբերմունք չպետք է լինի քաղաքացիների նկատմամբ»,- հավելեց նա։