Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրում, կան վիրավորներ


Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրում, կան վիրավորներ
Նոյեմբեր 17 21:00 2026

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն դանակահարված երեք քաղաքացիներ են տեղափոխվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։