Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան


Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան
Նոյեմբեր 17 19:30 2026

Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու։ Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

 

«Թույլ չենք տալու Սահմանադրության փոփոխությունը՝ անկախ նրանից, թե որքան երկար ինձ կպահեն կալանքի տակ»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին  Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացրել տնային կալանքում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

 

Սամվել Կարապետյանը կալանավորվել է 1 ամսով: