Խոր Վիրապի դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում․ կա վիրավոր


Խոր Վիրապի դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում․ կա վիրավոր
Նոյեմբեր 9 15:58 2026

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Խոր Վիրապ բնակավայրում՝ «Նոյի այգու» դիմաց բախվել են «Oka» մակնիշի և «Chevrolet»  մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։